Մատչելիության հղումներ

logo-print

Գյուղնախարարը Արագածոտնի մարզում կարևորել է կոոպերատիվների հիմնումը


ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր, որտեղ մասնակցել է գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստմանը նվիրված խորհրդակցությանը:

‹‹Մեր երկրի գյուղատնտեսության զարգացման միակ ուղին կոոպերատիվների զարգացումն է, և պետությունն օժանդակում է այս հարցում գյուղտեխնիկայի, խորհրդատվությունների և հնարավոր այլ միջոցներով: Շուտով մեկնարկելու է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակություն 2» ծրագիրը, որը նույնպես կնպաստի գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացմանն ու ընդլայնմանը››,- նախարարության տեղեկատվության վարչության փոխանցմամբ նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարը տեղեկացրել է, որ ընթացիկ տարում նույնպես հանրապետությունում կշարունակվեն պետական աջակցության ծրագրերը, և սերմացուն, պարարտանյութն ու վառելանյութը գյուղացիներին կտրամադրվեն նախորդ տարվա պայմաններով. դրանց գինն անկախ դոլար-դրամ հարաբերակցության փոփոխությունից կմնա անփոփոխ:

Այցի ավարտին նախարարը հետևել է մարզի մի քանի համայնքների ներտնտեսական ցանցերի մաքրման և վերանորոգման աշխատանքների ընթացքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG