Մատչելիության հղումներ

Երևանում մեկնարկել է ճանապարհային երթևեկության անվտանգությանը նվիրված ազգային սեմինար


ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աջակցությամբ Հայաստանում Եվրոպական միության գրասենյակի կողմից իրականացվող «Եվրոպա-Կովկաս-Ասիա ճանապարհային միջանցք» (ՏՐԱՍԵԿԱ) միջազգային ծրագրի շրջանակներում փետրվարի 3-ին Երևանում մեկնարկել է Ճանապարհային երթևեկության անվտանգության ծրագրի գործողությունների պլանավորման ազգային սեմինարը:

Նախարարությունը տեղեկացնում է, որ եռօրյա հավաք-քննարկմանը մասնակցող գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների և ՏՐԱՍԵԿԱ ծրագրի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի կունենան 6 հիմնական խնդիրների՝ ինստիտուցիոնալ հարցեր, առավել անվտանգ ենթակառուցվածքներ և տրանսպորտային միջոցներ, ճանապարհային երթևեկության մասնակիցների անվտանգություն, շտապ բուժօգնություն, ինչպես նաև հասարակության վերաբերմունքի փոփոխությանն ուղղված գործողությունների վերաբերյալ կլոր սեղաններ, քննարկումներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG