Մատչելիության հղումներ

Գործարարները թեթև արդյունաբերության ոլորտում դրական տեղաշարժ չեն տեսնում


Արտադրողների և կառավարության միջև ստորագրված հուշագիրը մնաց թղթի վրա
please wait

No media source currently available

0:00 0:02:47 0:00

Ոլորտի արտադրողների և կառավարության միջև ստորագրված հուշագիրն այդպես էլ մնաց թղթի վրա:

Ինչպես այսօր հայտարարեցին թեթև արդյունաբերության ոլորտում աշխատող գործարարներ Սուրեն Բեկիրսկին և Հովսեփ Պողոսյանը,ուղիղ մեկ տարի առաջ ոլորտը Հայաստանում զարգացնելու մասին արտադրողների և կառավարության միջև ստորագրված հուշագիրն այդպես էլ մնաց թղթի վրա:

«Մենք այս օրերին մի քիչ կասկածանքով, մի քիչ ոգևորությամբ այդ հուշագիրը ստորագրեցինք: Բախվելով բյուրոկրատական քաշքշուկների հայկական տարբերակին՝ մենք ուղղակի երբեմն չգիտենք, թե էլ ինչ անենք, որպեսզի մարդիկ կատարեն այն գործառույթները, որի համար իրենք փող են ստանում», - ասաց Հովսեփ Պողոսյանը:

Ավելի վաղ այս ոլորտը զարգացնելու համար կառավարությունը մի քանի ռազմավարություն ու նախագիծ է մշակել, գրել-ջնջել, խորհրդատվական ընկերությանը առնվազն 25 հազար դոլար վճարել ու եզրակացրել, որ առաջիկա 10 տարիներին Հայաստանում կարող է ստեղծվել մոտ 15 հազար աշխատատեղ թեթև արդյունաբերության ոլորտում։ Սակայն, խոսքը գործ չի դարձել:

«Վերջին 15 տարվա ընթացքում մենք արդեն սովորել ենք մեծ սպասելիքների և փոքր արդյունավետության: Խոսքը ձեռներեց – կառավարություն դիալոգի արդյունավետության մասին: Մեծ հաշվով կառավարությունից, ըստ իս, շատ անելիք են չունեն: Կարևորը չխանգարելն է», - նշեց «Տոսպ» ընկերության ղեկավար Սուրեն Բեկիրսկին:

Վիճակագրության համաձայն, Հայաստանում տարեկան 280 միլիոն դոլարի հագուստ է վաճառվում։ Դրա միայն 8 տոկոսն է Հայաստանում արտադրվում։ Թեթև արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչները հույսը կապում են արտահանման հետ։ Ուղիղ քսան տարի տրիկոտաժի արտադրությամբ զբաղվող «Տոսպ» ընկերությունը արտադրանքի 60-70 տոկոսը արտահանել է։

Սուրեն Բեկիրսկին ասում է․ - «Ոլորտի փրկությունը, ըստ իս, արտահանումն է, որովհետև մեր փոքրիկ շուկան հնարավորություն չի տա ոլորտի ձեռնարկությունների ծավալի աճ արձանագրել: Մեր շուկան և՛ փորք է, և՛ հարմար չէ»:

Բեկիրսկին մատնանշում է միջազգային շուկայում գերիշխող դիրք ունեցող րկրների հաջողված փորձը։ Թուրքիան, Վիետնամը, Պակիստանը, Հնդկաստանն ու Չինաստանը տեղական արտադրողների համար մեծ արտոնություններ են սահմանել՝ սկսած հարկերի ազատումից, արտահանման դեպքում ճանապարհածախսի սուբսիդավորումից մինչև անտոկոս կամ ցածր տոկոսներով վարկերի տրամադրում։

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը ևս նոր խոստումներ չի տալիս արդյունաբերողներին։

«ԵՏՄ-ն մեր առաջ դե յուրե բացեց այն դռները, որը մեր առաջ ոչ ոք չէր էլ փակել: Ո՞վ էր մեզ խանգարում այս նույն առևտուրը անեինք երկու տարի առաջ․․․ Չի փոխվել ոչ մի բան․ ո՛չ դրական, ո՛չ բացասական», - նշեց «Տոսպ» ընկերության ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG