Մատչելիության հղումներ

Հայաստանը դատապարտում է Եգիպտոսում տեղի ունեցած ահաբեկչությունը


«Խստորեն դատապարտում ենք Հյուսիսային Սինայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, որին զոհ են գնացել տասնյակ զինծառայողներ, ինչպես նաև՝ քաղաքացիական անձինք»,- այսօր հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Եգիպտոսում տեղի ունեցած ահաբեկչությունը։

«Խորապես ցավակցում ենք զոհվածների հարազատներին և մտերիմներին, ինչպես նաև՝ ողջ եգիպտացի բարեկամ ժողովրդին, և արագ ապաքինում մաղթում վիրավորներին: Մեր համերաշխությունն ենք հայտնում միջազգային հանրությանը՝ ահաբեկչության դեմ պայքարում»,- ասել է Բալայանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG