Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի դատարան. Սերբիան ու Խորվաթիան միմյանց նկատմամբ ցեղասպանություն չեն իրականացրել


Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարանը, 3-ը փետրվարի, 2015թ.
Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարանը, 3-ը փետրվարի, 2015թ.

Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարանը վճռել է, որ Հարավսլավիայի փլուզումից հետո 1991-1995 թվականներին, Սերբիան ու Խորվաթիան միմյանց նկատմամբ ցեղասպանություն չեն իրականացրել: 17 դատավորներից բաղկացած կոլեգիայի կայացրած այս որոշում հրապարկվել է այսօր և բողոքարկման ենթակա չէ։

Խորվաթական կողմը պնդում է, թե 1991 թվականին Սերբիան ցեղասպանություն է իրականացրել մի շարք բնակավայրերում, Սերբիան, իր հերթին, Խորվաթիային է մեղադրում իր տարածքից շուրջ 20 հազար սերբերի տեղահանելու մեջ։ Դատարանը հայտարարել է, թե չկան բավարար ապացույցներ, որ իրականացվել է ցեղասպանություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG