Մատչելիության հղումներ

Հրանտ Մաթևոսյանի 80-ամյակի առթիվ կանցկացվեն հոբելյանական միջոցառումներ


Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հայ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 80-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին նաև մեծանուն գրողի ընտանիքի անդամները՝ կինը և որդին:

Կառավարության տարածած հաղորդագրությունը փոխանցում է, որ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրել է Հրանտ Մաթևոսյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագրի նախագիծը: Դրանք կմեկնարկեն գրողի ծննդյան օրը՝ փետրվարի 12-ին Կոմիտասի անվան պանթեոն այցելությամբ, Հ. Մաթևոսյանի անվան հիմնական դպրոցի սաների մասնակցությամբ հուշ-ցերեկույթով և կշարունակվեն ողջ տարվա ընթացքում:

Նախատեսվում է նաև մեծանուն գրողի հիշատակին նվիրված միջոցառման անցկացում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, վավերագրական ֆիլմի և արխիվային ֆիլմերի ցուցադրություն և այլն:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է մշակույթի նախարարին ամփոփել հնչեցված առաջարկները և միջոցառումների ծրագրի վերջնական տարբերակը ներկայացնել վարչապետին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG