Մատչելիության հղումներ

Շիրակամուտում շատերը գոյատևում են արտագնա աշխատանքի շնորհիվ


Շիրակամուտում շատերը գոյատևում են արտագնա աշխատանքի շնորհիվ
please wait

No media source currently available

0:00 0:03:10 0:00

Գյուղի կանայք ասում են՝ «և՛ տղամարդու, և՛ կնոջ տեղ ենք ծառայում»։

Լոռու մարզի Շիրակամուտ համայնքում գրեթե բոլոր ընտանիքները գոյատևում են արտագնա աշխատանքի շնորհիվ։ Գյուղի կանայք վկայում են՝ ամռանն այստեղ տղամարդու հազվադեպ կհանդիպես, իսկ իրենց կյանքը համեմատում են հնդկական ֆիլմի հետ:

«Որ ամռանը գյուղում ման գաս, տղամարդ չես գտնի։ Ջահել տղա երեխեքն են, որոնք կա՛մ բանակային են, կա՛մ ենթակա են, կա՛մ էլ չեն կարող աշխատել։ Դժվարությունները շատ են՝ և՛ տղամարդու տեղ ենք ծառայում, և՛ կնոջ։ Կարելի է ասել, տղաները չեն էլ տեսնում, թե իրենց երեխեքը ոնց են մեծանում. հնդկական կինո », - «Ազատության» հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը։

Գյուղից գնում են ինչպես երիտասարդներն, այնպես էլ տարեցները: Տարվա մեծ մասն անցկացնում են դրսում աշխատելով, իսկ մի քանի ամիսը, որ գյուղում են լինում, զբաղվում են գյուղի ակումբում նարդի և թղթախաղ խաղալով, սպասում են մինչև աշխատանքի շրջանը սկսվի, որ նորից գնան: «Ազատության» հետ զրույցում մարդիկ անկեղծանում են՝ ստիպված են գնում, պարզապես այլընտրանք չունեն:

«Հեչ մարդ էլ ուզելով չի գնա, ստիպված կգնան, որ գոնե ընտանիքը կարողանան պահել, գոյատևենք էլի։ Այստեղ, որ գործ լինի մեր տուն, տեղ, ընտանիքը չենք թողնի գնանք, բայց գործ չկա, ոչ մի հնարավորություն չունենք, ստիպված Ռուսաստան կգնանք, Ռուսաստանով կապրենք», - ասաց ձմռանն արտագնա աշխատանքից վերադարձած գյուղացիներից մեկը։

Նրանք թեև մտահոգված են ռուբլու արժեզրկումից, հաշվում, համեմատում են իրենց աշխատածը, բայց վայրկյան անգամ չեն երկմտում կրկին մեկնել արտագնա աշխատանքի:

«Առաջ Ռուսաստանում ամիսը 1000 դոլար էի աշխատում, օրինակ, բայց հիմա կուրսն ընկել է, բայց եթե նույնիսկ 100, 200 դոլար էլ ստանամ կգնամ, որովհետև ստեղ գործ չկա», -ասաց գյուղացիներից մեկը։

Արտագնա աշխատանքի մեկնողներն ասում են՝ հողագործությամբ և անասնապահությամբ Շիրակամուտում հնարավոր չէ ապրել, ամենաքիչը 150-ից 200 հազար դրամ աշխատավարձով աշխատանք է պետք, որպեսզի մնան իրենց ընտանիքի կողքին ու կարողանան գոյատևել այս պայմաններում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG