Մատչելիության հղումներ

Վարչապետը և ԱԶԲ ներկայացուցիչը քննարկել են Հյուսիս-հարավ ճանապարհին առնչվող հարցեր


Լուսանկարը՝ կառավարության
Լուսանկարը՝ կառավարության

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանային տնօրեն Կլաուս Գերհաուզերի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում Գերհաուզերը տեղեկացրել է, որ ԱԶԲ ղեկավարության միաձայն հավանությանն է արժանացել Հայաստանի հետ համագործակցության հնգամյա ծրագիրը, որը մատնանշում է երկկողմ գործակցության ուղղությունները և համահունչ է Հայաստանի զարգացման համար հաստատված առաջնայնություններին:

Փաստաթղթով նախանշվում են քաղաքային կայուն զարգացման ծրագրի, տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերն ու հնարավոր նախագծերը: Զրուցակիցները նաև քննարկել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքին առնչվող և մի շարք այլ հարցեր:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդում են, որ հանդիպմանը Հովիկ Աբրահամյանը և Կլաուս Գերհաուզերն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին: Կլաուս Գերհաուզերը նշել է, որ արձանագրվող տնտեսական իրավիճակը պայմանավորված է համաշխարհային և գլոբալ տնտեսության մեջ ծագած խնդիրներով և ավելացրել, որ ԱԶԲ-ն պատրաստ է օժանդակելու Հայաստանի կառավարությանը՝ հնարավոր մարտահրավերներին դիմագրավելու համար:

Հիշեցնենք, երեկ Կլաուս Գերհաուզերը հանդիպել էր տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG