Մատչելիության հղումներ

Քրեական գործ՝ պետական հատուկ ծառայություն իրականացնողների կողմից գողություն կատարելու կասկածանքով


Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժնի հերթապահ մասի պետական հատուկ ծառայություն իրականացնող երկու աշխատակիցների կողմից գողություն կատարելու կասկածանքով քրեական գործ է հարուցվել:

Քննչական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, «2015 թվականի հունվարի 5-ին, նախնական համաձայնության գալով, խմբով պատուհանից ապօրինի մուտք են գործել հիշյալ բաժնի հետնամասում գտնվող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Բաղրամյանի մասնաճյուղի չգործող վարչական շենք և այնտեղից գաղտնի հափշտակել են մետաղյա պահարաններ»։

Քրեական գործը հարուցվել է գողություն կատարելու հատկանիշով, որն իրականացվել է մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ, բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով։ Հոդվածները նախատեսում են երկուսից վեց տարվա ազատազրկում։

Կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG