Մատչելիության հղումներ

Դատարանն այսօր կքննի Նավալնիի կայքի արգելափակման հարցը


Կրեմլի ընդդիմախոս Ալեքսեյ Նավալնի, արխիվ

Կրեմլի ընդդիմախոս Ալեքսեյ Նավալնի, արխիվ

Մոսկովյան դատարանն այսօր քննելու է Կրեմլի ընդդիմախոս Ալեքսեյ Նավալնիի հայցն ընդդեմ «Роскомнадзор»-ի, վերջինս արգելափակել է ընդդիմադիր գործչի պաշտոնական կայքը։

Հունվարի 13-ին Նավալնին Թվիթերի իր միկրոբլոգում գրել էր, որ «Роскомнадзор»-ը երկրի Գլխավոր դատախազության հրամանով արգելափակել է navalny.com կայքը, ավելի վաղ դատախազությունը նաև արգելափակել էր Նավալնիի միկրոբլոգը։

Նախորդ դատական նիստի ժամանակ Նավալնիի ներկայացուցիչ Իվան Ժդանովը դատարանից պահանջել էր ներկայացնել կայքը փակելու վերաբերյալ դատախազության թույլտվությունը և եզրակացություն այն մասին, որ կայքը պարունակում է զանգվածային անկարգություններ և ծայրահեղական գործունեություն հրահրող կոչեր։ Փաստաբանի խոսքով, միայն այս երկու փաստաթղթերի առկայության դեպքում է հնարավոր արգելափակել կայքը։

Հիշեցնենք, անցած տարվա դեկտեմբերի 30-ին Ալեքսեյ Նավալնին և նրա եղբայրը` Օլեգը, դատապարտվեցին յուրաքանչյուրը 3,5 տարվա ազատազրկման, ընդ որում Ալեքսեյ Նավալնին` պայմանական։ Եղբայրները մեղավոր ճանաչվեցին «Իվ Ռոշե» և ևս մեկ ընկերության դրամական միջոցները խարդախությամբ հափշտակելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG