Մատչելիության հղումներ

Լավրովի պնդմամբ, ԱՄՆ ներգրավված է եղել Յանուկովիչին գահընկեց անելու գործում


Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պնդել է, որ նախօրեին CNN-ին տված հարցազրույցում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ըստ էության հաստատել է, որ ԱՄՆ-ը ներգրավված է եղել Ուկրաինայի նախկին նախագահ, Մոսկվայի աջակցությունը վայելող Վիկտոր Յանուկովիչին գահընկեց անելու գործում։

ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը պարզաբանել է, որ Օբաման նկատի է ունեցել Միացյալ Նահանգների ջանքերը՝ ուղղված ուկրաինական ճգնաժամի լուծմանը և իշխանության փոխանցմանը, որն իրականացվել է համաձայնագրով, որի տակ ստորագրել է նախկին նախագահ Յանուկովիչը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG