Մատչելիության հղումներ

logo-print

Ուորլիք․ «Մենք խորապես անհանգստացած ենք այն լրջագույն բռնություններով, որոնք վերջերս տեղի են ունեցել»


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները անհանգստություն են հայտնում ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին շաբաթներին տեղի ունեցած բռնությունների կապակցությամբ, «Ամերիկայի ձայնին» տված բացառիկ հարցազրույցում ասել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Մենք խորապես անհանգստացած ենք այն լրջագույն բռնություններով, որոնք վերջերս տեղի են ունեցել շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին», - ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահողը:

Նրա խոսքով, վերջին շրջանում նկատվող միջադեպերն ու բռնությունների աճը ուղղակիորեն վնասում են տարածաշրջանի բոլոր երկրներին:

«Մենք նախատեսում ենք շուտով տարածաշրջան այցելել և բոլոր կողմերի հետ բանակցություններ անցկացնել, ինչպես նաև բանակցություններ վարել նախագահների հետ», - ավելացրել է դիվանագետը:

Դեսպան Ուորլիքի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել վաղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG