Մատչելիության հղումներ

Վարչապետն ընդունել է տոնավաճառներում գործունեություն ծավալող տնտեսվարողներին


Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է տարբեր տոնավաճառներում գործունեություն ծավալող տնտեսվարողներին:

Կառավարության տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Աբրահամյանը տեղեկացրել է, որ կառավարությունը քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և շահագրգիռ բոլոր մարմինների հետ քննարկելու է «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, բոլորի համար ընդունելի որոշում կայացնելու նպատակով:

«Վարչապետը շեշտել է, որ հաշվի են առնվելու ներկայացվելիք կարծիքներն ու առաջարկությունները՝ օրենքի շուրջ առկա խնդիրները հնարավորինս արագ լուծելու համար: Վարչապետն ընդգծել է, որ կառավարության նպատակը բիզնես միջավայրում հավասար պայմանների ստեղծումն է և գործադիրն անելու է ամեն ինչ, որպեսզի փոքր և միջին բիզնեսը կայանա ու զարգանա»,- ասված է հաղորագրությունում, որում նաև նշվում է, որ հանդիպման մասնակիցները ողջունել են կառավարության դիրքորոշումը և ասել, որ այն ընդունելի է իրենց համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG