Մատչելիության հղումներ

Գագիկ Բեգլարյանը և ԱԶԲ ներկայացուցիչները քննարկել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիրը


Լուսանկարը՝ Տրանսպորտի և կապի նախարարության
Լուսանկարը՝ Տրանսպորտի և կապի նախարարության

Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին՝ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի գլխավոր տնօրեն Կլաուս Գերհաուզերի գլխավորությամբ:

Բեգլարյանը նշել է, որ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Կլաուս Գերհաուզերն էլ իր հերթին ասել է, որ ծրագրի իրագործմանն ուղղված աշխատանքներում արձանագրվել է առաջընթաց:

Նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, առաջիկայում կկայանա եռակողմ հանդիպում Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության, Ասիական զարգացման բանկի և ծրագրի կապալառուի՝ իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերության ներկայացուցիչների միջև, որի ընթացքում կքննարկվեն ճանապարհի կառուցման հետագա աշխատանքներին վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG