Մատչելիության հղումներ

logo-print

ՊՆ-ում քննարկվել են հայ-ամերիկյան համագործակցության հարցեր


Լուսանկարը՝ Պաշտպանության նախարարության

Լուսանկարը՝ Պաշտպանության նախարարության

Այսօր Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության պատվիրակությանը` բրիգադի գեներալ ՄքՆիլիի գլխավորությամբ: Պատվիրակությանն ուղեկցել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Քլարկ Փրայսը:

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը երկուստեք կարևորել են համագործակցության զարգացման դինամիկայի պահպանումը և համագործակցության նոր ոլորտների նախաձեռնումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG