Մատչելիության հղումներ

Փոստանջյանը կոչ է անում Բակո Սահակյանին ներողություն խնդրել հայ ժողովրդից


Զարուհի Փոստանջյան, արխիվ
Զարուհի Փոստանջյան, արխիվ

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հաղորդագրություն է տարածել, որում կոչ է անում Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին ներողություն խնդրել «հայ ժողովրդից» Բերձորի միջադեպի համար և «խոստանալ, որ այլևս նման երևույթ չի կրկնվելու»:

Նշելով, որ ԼՂ իշխանությունները պատասխանատվություն են կրում Բերձորում տեղի ունեցածի համար, որտեղ խախտվել են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, Փոստանջյնաը նաև հորդորում է Սահակյանին անհապաղ հանդես գալ հայտարարությամբ այն մասին, որ պատրաստ է վերականգնել խախտված իրավունքները և միջոցներ ձեռնարկել պատժելու բռնության պատվիրատուներին և կիրառողներին:

«Անկախ նրանից` հայության որ գաղափարական հայացքների կրողներ են գալիս Անկախ Արցախ, Դուք պարտավոր եք ապահովել նրանց անվտանգությունը և հնարավորություն տալ նրանց ազատ արտահայտելու իրենց կարծիքը», - մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG