Մատչելիության հղումներ

Ռազմական ինստիտուտի պետը ազատվեց պաշտոնից


Մարտին Կարապետյան, արխիվ

Մարտին Կարապետյան, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանին Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի պաշտոնից ազատելու մասին: Այդ մասին այսօր հայտնում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Հունվարի 29-ի առավոտյան Ռազմական ինստիտուտի մարզահրապարակում հայտնաբերվել է կուրսանտ Հայկազ Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Նախաքննությամբ պարզվել է, որ կուրսանտը սպանվել է։ Սպանության համար մեղադրվում են Բարսեղյանի չորս ծառայակիցներ, նրանք կալանավորված են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG