Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան կուսակցությունը դատապարտում է և ներողություն խնդրում


Բերձորի իրադարձությունները, 31-ը հունվարի, 2015թ․
Բերձորի իրադարձությունները, 31-ը հունվարի, 2015թ․

Լեռնային Ղարաբաղում գործող «Շարժում 88» կուսակցությունը այսօր հայտարարությամբ է հանդես եկել, որում «խստորեն դատապարտում է հունվարի 31-ին ԼՂՀ և ՀՀ սահմանին «100-ամյակն առանց ռեժիմի» ավտոերթի մասնակիցների նկատմամբ կատարված բռնությունները, ազատ կամարտահայտման և մարդու ազատ տեղաշարժվելու իրավունքի կոպիտ ոտնահարումները»։

«Կատարվածի և դրան հաջորդած զարգացումների ողջ պատասխանատվությունն ընկնում է իշխանությունների վրա», - շեշտում է ղարաբաղյան կուսակցությունը՝ կոչ անելով իշխանություններին զերծ մնալ մարդու իրավունքների ոտնահարմանն ուղղված քայլերից և հետամուտ լինել դեպքի մեղավորներին անհապաղ հայտնաբերելու և խստագույնս պատժելու մեջ, «այլապես այս ամենը կարող է անդառնալի և անկանխատեսելի հետևանքներ ունենալ»:

«Առողջություն և շուտափույթ ապաքինում մաղթելով բոլոր տուժածներին՝ մենք կատարվածի համար ներողություն ենք խնդրում մեր հայրենակիցներից», - ասված է «Շարժում 88»-ի հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG