Մատչելիության հղումներ

logo-print

Fitch վարկանիշային կազմակերպությունը իջեցրել է Հայաստանի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները արտարժույթով և ազգային արժույթով՝ «BB-» մակարդակից «B+», վարկանիշների կանխատեսումը՝ «Կայուն»:

Fitch-ի հաղորդագրության համաձայն, երկրի առաջնային չապահովված պարտատոմսերի վարկանիշները արտարժույթով և ազգային արժույթով նույնպես իջեցվել են ՝ «BB-» մակարդակից «B+», վերանայվել են նաև այլ ցուցանիշներ:

Հեղինակավոր կազմակերպությունը իր որոշումը պայմանավորում է առաջին հերթին նրանով, որ Հայաստանը մեծապես գտնվում է Ռուսաստանում լուրջ տնտեսական անկման ռիսկի տակ, որը կարող է բացասական ճնշում ունենալ Հայաստանի վճարային հավասարակշռության աճի հեռանկարների վրա: «2015 թվականին տնտեսությունում սպասվում է չափավոր անկում՝ Ռուսաստանում տնտեսական իրավիճակի վատթարացման դեպքում ուժեղացման ռիսկով», - ասված է Fitch-ի հաղորդագրությունում:

«2015 թվականի հունվարին Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը ավելի կուժեղացնի նրա տնտեսական, ֆինանսական, քաղաքական և ինստիտուցիոնալ կապերը Ռուսաստանի հետ: Չնայած Գյումրիում վերջերս տեղի ունեցած իրադարձություններին՝ մենք սպասում ենք, որ երկկողմ սերտ հարաբերությունները կպահպանվեն և կշարունակեն անդրադառնալ Հայաստանում տնտեսական և ինստիտուցիոնալ իրավիճակի վրա», - նշում են Fitch-ի վերլուծաբանները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG