Մատչելիության հղումներ

Շրջանառության հարկի օրենքի վիճահարույց պահանջը հետաձգող նախագիծը՝ ԱԺ-ում


Փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչների, առևտրականների բողոքի ցույցը Կառավարության շենքի դիմաց, Երևան, 29-ը հունվարի, 2015թ․

Փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչների, առևտրականների բողոքի ցույցը Կառավարության շենքի դիմաց, Երևան, 29-ը հունվարի, 2015թ․

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը այսօր քննարկել է «Շրջանառության հարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նախագծով առաջարկվում է «Շրջանառության հարկի մասին» օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողության ժամկետը հետաձգել մինչև հուլիսի 1-ը:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծն ընդգրկվել է Ազգային ժողովի հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի և փետրվարի 2-5-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Հիշեցնենք՝ Կառավարությունը անցած շաբաթ օրը հետաձգեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի վիճահարույց պահանջի՝ ապրանքների փաստաթղթավորման կիրառումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG