Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյան․ «Ամոթ մեզ»


Րաֆֆի Հովհաննիսյան, արխիվ
Րաֆֆի Հովհաննիսյան, արխիվ

Ցեղասպանության և Մեծ հայրենազրկման հարյուրերորդ տարելիցի նախաշեմին՝ ամոթ մեզ, այսօր հայտարարել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Արդարությանն անպայման հասնելու ենք, բայց մեզանից սկսելու նախապայմանով: Հարգանքով հանդերձ՝ և ի հեճուկս դրան, Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը պետք է հրաժարական տան հանուն Հայրենիքի, հանուն արդարության, հանուն ապագայի և հայոց զինվորի»:

«Ապաև՝ նախապատրաստական համալիր փոփոխություններից հետո՝ արժե ազգովի ընտրել միացյալ Հայաստանի առաջին նախագահին: Բոլորովին նոր մեկը՝ ժողովրդին և պետությանն ամբողջանվեր ծառայելու ունակ», - ասված է Հովհաննիսյանի ուղերձում, որը տարածել է «Ժառանգության» լրատվական ծառայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG