Մատչելիության հղումներ

Անցած երկու օրում շփման գծում հրադադարը խախտվել է 500 անգամ


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ

Առաջնագծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակում է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, այսօր հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն՝ հունվարի 31-ին և փետրվարի 1-ին հակառակորդը Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 500 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետներից ու տարբեր տիպի նռնականետներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 10 հազար կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով համապատասխան գործողությունների», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG