Մատչելիության հղումներ

logo-print

Օբամա․ Ռուսաստանը կոպտորեն խախտել է միջազգային նորմերը


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հարցազրույց է տալիս CNN-ին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հարցազրույց է տալիս CNN-ին

Երեկ CNN-ին տված հարցազրույցում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման անդրադարձել է նաև ուկրաինական ճգնաժամում Ռուսաստանի դերակատարությանը և Վլադիմիր Պուտինի քաղաքականությանը:

Օբաման մասնավորապես ասել է․ - «Պուտինը Ղրիմի բռնակցման որոշումը կայացրել է ոչ թե ելնելով ինչ-որ ռազմավարությունից, այլ Մայդանում տեղի ունեցող բողոքի՝ Պուտինի համար անսպասելի ակցիաների ազդեցության տակ, Յանուկովիչի փախուստի ազդեցության տակ, այն բանից հետո, երբ մեր միջնորդությամբ Ուկրաինայում իշխանափոխություն տեղի ունեցավ»:

Պուտինի այս՝ նախօրոք չծրագրավորված որոշումը Ղրիմի վերաբերյալ բերել է, ըստ Օբամայի, նրան, որ Ռուսաստանը կոպտորեն խախտել է միջազգային նորմերը, խախտվել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Եվ վերջապես, ասել է Միացյալ Նահանգների նախագահը, Ռուսաստանը այս քաղաքականության հետևանքով հայտնվել է տնտեսական բարդ իրավիճակում:

Բարաք Օբաման խոստացել է շարունակել Ռուսաստանի վրա ճնշումը, քանի որ համարում է, որ պատժամիջոցների քաղաքականությունը արդյունավետ է: Դրա հետ մեկտեղ, պաշտոնական Վաշինգտոնը մտադիր է նաև շարունակել աջակցությունը Ուկրաինայի տնտեսությանը:

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև ռազմական հակամարտությունը Օբաման բացառում է, բայց ասում է, որ փոխարենը՝ ԱՄՆ-ը կաջակցի, որպեսզի ՆԱՏՕ-ի ազդեցությունը Արևելյան Եվրոպայում ավելանա:

Հյուսիսատլանտյան դաշինքը արդեն հայտարարել է, որ քննարկում է Արևելյան Եվրոպայի երկրներում, այդ թվում՝ Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում, Լեհաստանում, Ռումինիայում և Բուլղարիայում, վերահսկողության հատուկ ստորաբաժանումներ ստեղծելու հարցը:

Հիշեցնենք՝ Եվրամիությունը, իր հերթին, անցած շաբաթ երկարաձգեց պատժամիջոցները Ռուսաստանի դեմ մինչև սեպտեմբեր:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG