Մատչելիության հղումներ

Հայաստանը հակադարձում է Թուրքիային՝ «Պատմությունն ուսումնասիրելու փուլը վաղուց անցել է»


Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյան, արխիվ

Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյան, արխիվ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, այսօր Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայի նախագահի կողմից կրկին պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկին, հայտարարել է, որ պատմությունն ուսումնասիրելու փուլը վաղուց անցել է և եթե Թուրքիայում որևէ մեկը ցանկություն ունի առերեսվելու պատմությանը, դրա համար կան շատ ուղիներ:

«1915 թվականի իրադարձությունների հարցը պետք է քննարկեն պատմաբանները, այլ ոչ թե քաղաքական գործիչները»,- Թուրքիայի պետական հեռուստաընկերության եթերում երեկ հայտարարել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Այդ պատմությանը թուրք քաղաքական գործիչները ծանոթ են ոչ պակաս, քան հայ պատմաբանները, և ոչ պակաս, քան թուրք պատմաբանները, հետևաբար պատմությունն ուսումնասիրելու փուլը կարծում եմ վաղուց անցել է»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Ըստ Tert.am-ի հրապարակման

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG