Մատչելիության հղումներ

logo-print

ՊՆ-ում քննարկվել են հունվարի ընթացքում զինված ուժերում կատարված աշխատանքները


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան

Այսօր Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել է կենտրոնական ապարատի ղեկավար կազմի խորհրդակցություն:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությունը նվիրված էր հունվար ամսվա ընթացքում զինված ուժերում կատարված աշխատանքների, առաջիկա անելիքների և հատկապես շտկման կարիք ունեցող բացթողումների ու դրանց վերացման ուղիների քննարկմանը:

«Հանդիպման ընթացքում ամփոփվեցին առաջնագծում և մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության ու կարգապահության բարձրացման, հանկարծակի ստուգումների, մարտական և զորահավաքային պատրաստականության, զորքերի մարտական պատրաստության, մարտական հերթապահության, գնումների գործընթացի բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Նոր ուսումնական փուլի մեկնարկին ընդառաջ` նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձ կատարեց նաև դրա շրջանակում անցկացվելիք միջոցառումները պատճաշ կազմակերպելու հարցերին»,- հայտնում է ՊՆ տեղեկատվության վարչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG