Մատչելիության հղումներ

logo-print

ԼՂ ոստիկանությունը՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ծեծի մասին


Լուսանկարը՝ «Հիմնադիր խորհրդարանի» ֆեյսբուքյան էջից

Լուսանկարը՝ «Հիմնադիր խորհրդարանի» ֆեյսբուքյան էջից

Այսօր Բերձորի մոտ «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթի մասնակիցների վրա հարձակման վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղի ոստիկանությունը՝ տեղեկացնելով, որ «Հիմնադիր խորհրդարանի»՝ ավտոերթը «բացասական արձագանք է ստացել ԼՂ հանրության լայն շրջանակներում և նրա մի ստվար զանգված որոշել է կանխել ավտոերթի մասնակիցների մուտքը Ղարաբաղ»։

«Հաշվի առնելով նշված հանգամանքները և հասարակական կարգի հնարավոր խախտումները՝ ԼՂՀ ոստիկանությունը վերակարգեր է սահմանել Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու որոշ հատվածներում։ Հանդիպելով ավտոերթի մասնակիցներին` ոստիկանության ներկայացուցիչները բացատրական աշխատանքներ են իրականացրել նրանց հետ՝ հորդորելով ետ կանգնել այդ նախաձեռնությունից, քանի որ այն հասարակական լարվածություն է առաջացրել Արցախում։ Սակայն, ավտոերթի մի խումբ մասնակիցներ, ի հակադարձումն հորդորների, դիմել են հակաօրինական գործողությունների և շարունակել սադրանքները նաև ոստիկանության նախազգուշացումներից հետո»,- հայտնում է ոստիկանությունը՝ առանց մանրամասնելու «հակաօրինական գործողությունների» բնույթը։

«Հնարավոր զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով ԼՂՀ ոստիկանությունն ստեղծված իրավիճակում ստիպված է եղել դիմել համապատասխան գործողությունների` օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում: Ցավոք, կան տուժածներ, որոնց կյանքին, սակայն, վտանգ չի սպառնում»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG