Մատչելիության հղումներ

logo-print

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը հայտնում է, որ ԼՂ-ում փորձում են խափանել իրենց ավտոերթը


«100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում փորձում են խափանել իրենց ավտոերթը։

«Մեզ տեղեկություններ են հասնում, որ ռեժիմի ցուցումով Բերձորում մարդկանց են հավաքել, այդ թվում՝ քաղաքացիական հագուստով և որպես ազատամարտիկ ներկայացող ծպտյալ ոստիկանների, ովքեր պետք է խափանեն ավտոերթի մուտքը Արցախ: Բերձորում հավաքված մարդկանց շրջանում սուտ լուրեր են տարածել, որ մենք զինված ենք: Բացի այդ, մարդկանց փորձում են համոզել, որ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորած ավտոերթը դավադրաբար նպատակ ունի այնպես անել, որ ՀՀ-ից զորակոչված ժամկետային պարտադիր կազմի զինծառայողները այլևս չծառայեն Արցախում և վերադառնան՝ Արցախին թողնելով մենակ ու անպաշտպան»,- ասված է շարժման հաղորդագրությունում։

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը հայտարարում է, որ ավտոերթը զինված չէ, իրենք Լեռնային Ղարաբաղ են գնում կանանց ու երեխաների հետ:

«Ինչ վերաբերում է Արցախը անպաշտպան թողնելու մասին հերյուրանքին, ապա հերթական անգամ նշում ենք, որ մեր շարժման ռազմավարական նպատակներից մեկն էլ Արցախի վերջնական միավորումն է Հայաստանին և համազգային ջանքերով Արցախի արդյունավետ պաշտպանության կազմակերպումը»,- ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG