Մատչելիության հղումներ

logo-print

Էրդողան. 1915 թվականի իրադարձությունների հարցն օգտագործվում է Թուրքիայի դեմ ճնշում գործադրելու նպատակով


«1915թվականի իրադարձությունների հարցը պետք է քննարկեն պատմաբանները, այլ ոչ թե քաղաքական գործիչները»,- Թուրքիայի պետական հեռուստաընկերության եթերում հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Այսպես կոչված Հայոց ցեղասպանության խնդիրը օգտագործվում է Թուրքիայի դեմ ճնշում գործադրելու համար»,- պնդել է թուրքական հանրապետության ղեկավարը՝ հավելելով.- «Եթե պատմաբանների ուսումնասիրություններից հետո պարզ դառնա, որ Թուրքիան ինչ-որ գին պետք է վճարի 1915 թվականի իրադարձությունների համար, մենք կդիմենք համապատասխան քայլերի»:

Էրդողանը նաև մեղադրանք է հնչեցրել հայկական սփյուռքի հասցեին` նշելով, թե արտերկրում գործող հայկական կառույցները փորձում են Անկարային ներքաշել կռվի մեջ:

«Հայերը ողջ աշխարհում բավական ուժեղ լոբբիստական կառույցներ ունեն և Թուրքիայի ձեռնարկած հակադարձող քայլերը երբեմն բավական թույլ են»,- նշել է Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG