Մատչելիության հղումներ

Տավուշի և Վայոց Ձորի վեցական համայնքներում կվերակառուցվեն ոռոգման ցանցերը


Կառավարությունում ուրբաթ օրը վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի նիստը:

Խորհուրդը թույլատրել և հաստատել է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի՝ Արժեշղթայի զարգացման ենթակառուցվածքներ ենթաբաղադրիչի շրջանակներում ոռոգման ցանցերի վերակառուցման աշխատանքների իրականացումը Տավուշի և Վայոց Ձորի վեցական համայնքներում, փոխանցում է Կառավարության տեղեկատվության վարչությունը։

«Հավանություն է տրվել ծրագրի շրջանակում տնտեսված մոտ մեկ միլիարդ 478 մլն դրամով շինարարական աշխատանքների ցանկում լրացուցիչ օբյեկտներ ներառելուն, ջրամատակարարման և ոռոգման համակարգերի վերակառուցման նախագծման շինարարություն իրականացնելուն: Շինաշխատանքները կիրականացվեն Տավուշի, Լոռու, Վայոց Ձորի, Շիրակի, Արագածոտնի մարզերի համայնքներում»,- ասված է կառավարության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG