Մատչելիության հղումներ

«Հայաստանը այսուհետ Լուսինը կարող է օգտագործել միայն խաղաղ նպատակներով»


«Հայաստանը այսուհետ Լուսինը կարող է օգտագործել միայն խաղաղ նպատակներով»
please wait

No media source currently available

0:00 0:02:48 0:00

Այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում այլ երկրների հետ հարաբերությունները քննարկելուց հետո պատգամավորները անցան վերերկրային օրակարգին։ Մի քանի հարցեր քննարկելուց հետո հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հայտարարեց՝ սկսում են տիեզերական հարցեր քննարկել։

«Իրականում սա բավականին ծանրակշիռ և լուրջ ոլորտ է, որին պետք է շատ լուրջ վերաբերվել», - ասաց հանձնաժողովի նախագահը:

Քննարկման առաջին իսկ պահից պատգամավորներն իրար լրջանալու կոչեր էին անում։ Ժպիտը դեմքին՝ լրջանալու կոչ արեց նաև Արտակ Զաքարյանը, որից հետո հանձնաժողովականները անցան նախագահի կողմից ներկայացված «Լուսնի և այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագրի քննարկմանը։

«Բարգավաճ Հայաստանից» Վահան Բաբայանը այս համաձայնագրի հետ կապված հիմնական զեկուցող տրանսպորտի փոխնախարարին հարց ուներ․ - «Այստեղ օրինակ նշված է, որ Լուսնի վրա արգելվում է ուժի ցանկացած գործադրում, սպառնալիք, թշնամական գործողություններ: Սա ի՞նչ է նշանակում: Այսինքն, հնարավոր է, որ Հայաստանի Հանրապետությունը կամ ինչ-որ պետություններ հարձակվեն Լուսնի վրա՞»:

«Սա նշանակում է, որ Հայաստանը այսուհետ Լուսինը կարող է օգտագործել միայն խաղաղ նպատակներով», - շտապեց պարզաբանել տրանսպորտի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը։ - «Նախատեսվում է ստեղծել Տիեզերական գործակալություն, որը կզբաղվի հետագայում: Սա շատ լուրջ պրիորիտետ խնդիր է Հայաստանի Հանրապետության համար»:

Քննարկման արդյունքում պարզվեց, որ թեև տիեզերանավ առաջիկայում չենք ունենա, փոխարենը արհեստական արբանյակ ստեղծելու ծրագրեր կան, մնում է դրա համար գումար գտնել։

Հարցի քննարկման ընթացքում անլրջություն էր նկատել նաև հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Վահան Բաբայանի հարցից հետո նա հայտարարեց, որ որոշ քաղաքական կուսակցությունների ծրագրերն էլ իրականության հետ համադրելու դեպքում կարող են ծիծաղելի թվալ։

«Սա լրջագույն հնարավոր նախաձեռնություններից մեկը կարող է լինել: Եթե որևէ մեկը դա չի գիտակցում, ներողություն, այստեղ, ուրեմն, ընկալման հետ լրջագույն խնդիր կա: Ավելին, իմ խորին համոզմամբ, սա չափազանց ուշացած է Հայաստանի նման զարգացած [պետության համար]», - ասաց պատգամավորը:

Ալեքսանդր Արզումանյանն էլ հայտարարեց, որ լուրջ համաձայնագրեր են քննարկում, ոչ թե «Աստղային պատերազմներ» ֆիլմը։

Արտակ Զաքարյանը համաձայնագրերը դրեց քվեարկության, բոլորը ընդունվեցին միաձայն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG