Մատչելիության հղումներ

«Նավակ ճոճողին» ծեծի ենթարկելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել


Քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյան

Քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյան

Երևան քաղաքի քննչական վարչության Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վիլեն Գաբրիելյանին և Նարեկ Մարտիրոսյանին մարմնական վնաս պատճառելու և ծեծելու դեպքի առթիվ:

Հիշեցնենք, հունվարի 17-ին հայտնի դարձավ, որ քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը, ով սոցիալական ցանցերում ներկայանում է «Նավակ ճոճողը» անունով, ծեծի է ենթարկվել և տեղափոխվել է հիվանդանոց:

Ավելի ուշ, «Ազատության» հետ զրույցում, Գաբրիելյանը նշել էր, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին քննադատելու համար հաշվեհարդարի սպառնալիքներ է ստացել Ֆեյսբուք սոցիալական ցանցում:

ՀՀ Քննչական Կոմիտեի, այսօր հրապարակած հաղորդագրությունում տեղի ունեցածի մասին, մասնավորապես, նշվում է․ - «Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել են ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախապատրաստված նյութերն առ այն, որ 2015թ. հունվարի 17-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Կողբացի 29 հասցեի մոտ անհայտ անձինք ձեռքերով, ոտքերով և մահակներով հարվածներ հասցնելով, ծեծել են Վիլեն Գաբրիելյանին և Նարեկ Մարտիրոսյանին։

Հասցվածի հարվածների հետևանքով Վ.Գաբրիելյանի առողջությանը դիտավորությամբ պատճառվել է թեթև վնաս՝ փակ գանգուղեղային վնասվածքի, զույգ ակնակապճային և քթի շրջանների փափուկ հյուսվածքների, ձախից՝ ենթաշաղկապենային արյունազեղումների, աջ ճակատային շրջանի քերծվածքի, աջ և ձախ գագաթային, ձախ քունքագագաթային և ձախ ստորին կոպի շրջանների սալջարդ վերքերի ձևով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG