Մատչելիության հղումներ

Աբրահամյանը խոստացել է քննարկել տնտեսվարողների առաջարկները


Հովիկ Աբրահամյան, արխիվ

Հովիկ Աբրահամյան, արխիվ

Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են նաև «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների և մասնավորապես, փաստաթղթավորման պահանջի ուժի մեջ մտնելու հետ կապված հարցերը:

Կառավարության լրատվական ծառայության հաղորդմամբ, վարչապետը նշել է, որ այսօր ընդունել է կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացնող տարբեր տոնավաճառներում գործունեություն ծավալող տնտեսվարողներին և լսել նրանց դիտարկումները տվյալ օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ: Հովիկ Աբրահամյանն առաջարկել է քննարկման առարկա դարձնել տնտեսվարողների առաջարկությունները:

Հիշեցնենք, փոքր և միջին ձեռներեցներն առաջարկում են օրենքը կիրառել կամավորության սկզբունքով, բարձրացնել ՓՄՁ-ների շրջանառության առավելագույն շեմը, և սահմանափակել հարկային մարմինների ստուգումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG