Մատչելիության հղումներ

2014-ին նվազել են Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտները


2014 թվականին 7.7 տոկոսով նվազել են Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտները:

Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն, եթե 2013-ին հայաստանյան բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք է եղել 2 միլիարդ 302 միլիոն ԱՄՆ դոլար, ապա 2014-ին՝ 2 միլիարդ 123 միլիոն ԱՄՆ դոլար:

2013-2014թթ․ Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտների ավելի քան 80 տոկոսը Ռուսաստանից ու Միացյալ Նահագներից էր: Ընդ որում, եթե 2014 թվականիննախորդ տարվա հետ համեմատած ԱՄՆ-ից տրանսֆերտների ծավալը աճել է (2013թ՝ 152.7 միլիոն ԱՄՆ դոլար, 2014թ.՝ 155.6 միլիոն ԱՄՆ դոլար), ապա Ռուսաստանի դեպքում դրամական փոխանցումները նկատելիորեն կրճատվել են: 2013թ. Ռուսաստանից ֆիզիկական անձանց անունով փոխանցվել է 1 միլիարդ 727 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ 2014թ.-ին 1 միլիարդ 554 միլիոն դոլար, բացասական տարբերությունը կազմում է ավելի քան 10 տոկոս:

Տնտեսագետների կանխատեսմամբ, 2015-ին Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտների ծավալը շարունակելու է կրճատվել, քանի որ ֆիզիկական անձանց անունով փոխանցումների գերակշիռ մասը Ռուսաստանից է, իսկ այնտեղ այս տարի սպասվում է տնտեսական անկում:

2014թ. ընթացքում Ռուսաստանից եկող մասնավոր տրանսֆերտների ծավալը աստիճանաբար կրճատվում էր: Այսպես, եթե 2014թ․մայիսին՝նախորդ մայիսի հետ համեմատած քիչ էր փոխանցվել 1.1 տոկոս (2014թ․ մայիսին ֆիզիկական անձինք Ռուսաստանից փոխանցել էին 126.5 միլիոն ԱՄՆ դոլար՝ 2013թ․ մայիսի 128 միլիոնի դիմաց), 2014թ․ օգոստոսին՝ նախորդ օգոստոսի հետ համեմատած անկումը ավելի քան 9 տոկոս էր (2014թ․ օգոստոսին Ռուսաստանից Հայաստան փոխանցվել է 167.7 միլիոն ԱՄՆ դոլար՝ 2013թ․ օգոստոսի 184.4 միլիոնի դիմաց), 2014թ․ հոկտեմբերին քիչ էր փոխանցվել մոտ 18 տոկոս (2014թ․ հոկտեմբերին փոխանցվել է 145.7 միլիոն ԱՄՆ դոլար՝ 2013թ․ հոկտեմբերի 177.9 միլիոն ԱՄՆ դոլարի դիմաց), ապա 2014 թվականի դեկտեմբերին՝ նախորդ դեկտեմբերին հետ համեմատած Ռուսաստանից քիչ է փոխանցվել ավելի քան 37 տոկոս (2014թ․ դեկտեմբերին փոխանցվել է 108 միլիոն ԱՄՆ դոլար՝ 2013թ․ դեկտեմբերի 171.9 միլիոնի դիմաց):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG