Մատչելիության հղումներ

Կառավարությունը սահմանել է ՀՀ-ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերը վերահսկող մարմիններ


Կառավարության շենքը
Կառավարության շենքը

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) պայմանագրին միանալուց հետո Հայաստանում կգործեն ՀՀ-ի և ԵՏՄ-ի տեխնիկական կանոնակարգերը, որոնց պահանջների վերահսկողությունն ապահովելու նպատակով Կառավարությունը սահմանել է պետական վերահսկողություն իրականացնող մարմիններ:

Այդպիսի մարմիններ են սահմանվել Հայաստանի գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, Հայաստանի էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը:

Ղեկավարվելով Հայաստանի օրենսդրությամբ և Մաքսային միության համապատասխան համաձայնագրերով, Կառավարությունը թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի և խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների Հայաստանից երրորդ երկրներ արտահանման և երրորդ երկրներից ներմուծման մեկանգամյա արտոնագրի տրման լիազոր մարմին է ճանաչել Էկոնոմիկայի նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG