Մատչելիության հղումներ

Եռյակը արտահերթ խորհրդակցություն կհրավիրի՝ քննարկելու շրջանառության հարկի օրենքը


Միքայել Մելքումյանը դիմում է ցուցարարներին, Երևան, 30-ը հունվարի, 2015թ․

Միքայել Մելքումյանը դիմում է ցուցարարներին, Երևան, 30-ը հունվարի, 2015թ․

Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին քիչ առաջ հանդիպեցին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Վահան Բաբայանը և Վահե Էնֆիաջյանը:

Միքայել Մելքումյանը փոխանցեց, որ երկուշաբթի օրը եռյակի հետ միասին նախաձեռնում են արտահերթ նիստ «այս հարցը՝ կամավորության սկզբունքը և շեմի բարձրացումը դնելով, անպայման ձեր համար պայման ստեղծելով»:

Մելքումյանը նաև փոխանցեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ողջունում է ցուցարարների քաղաքացիական դիրքորոշումը:

«Ձեր պայքարը ճիշտ է, արդարացի է, և մենք պետք է երկիրը էս փոսից հանենք», - հայտարարեց պատգամավորը:

Նա նշեց, որ դիմելու են Ազգային ժողովի նախագահին, որպեսզի արտակարգ խորհրդակցություն հրավիրվի և քննարկվի հարցը․ - «Մենք հրավիրենք ֆինանսների նախարարին, բոլոր պաշտոնյաներին, որոնք առնչվում են այս խնդրի հետ, և որոշում կայացվի, որպեսզի անհետաձգելի կարգով այս հարցն իր լուծումը ստանա»:

Ցուցարարները հայտարարեցին, որ դադարեցնում են ավելի վաղ սկսած նստացույցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG