Մատչելիության հղումներ

Ադրբեջանի Ապշերոնի շրջանային դատարանը խուլիգանության մեղադրանքով 5 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր «Ազադլիք» թերթի լրագրող, հեռուստամեկնաբան, «Ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցության անդամ Սեյմուր Հեզիին։

Հեզիի հայրը պնդում է, որ դատարանը քաղաքական պատվեր է կատարել։ 2011 թվականին անհայտ անձինք առևանգել էին լրագրողին՝ հորդորելով դադարեցնել ընդդիմադիր գործունեությունը։

Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ քաղաքական դրդապատճառներով Ադրբեջանում այսօր ճաղերի հետևում են առնվազն 33 իրավապաշտպաններ, քաղաքական ու քաղաքացիական ակտիվիստներ, բլոգերներ ու լրագրողներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG