Մատչելիության հղումներ

Եվրոպական միությունը որոշում է կայացրել Ռուսաստանի և ռուսամետ անջատական պաշտոնյաների դեմ սահմանված պատժամիջոցները մինչև սեպտեմբեր երկարաձգելու մասին` դա պատճառաբանելով Ուկրաինայի արևելքում շարունակվող պատերազմական գործողություններով:​

ԵՄ արտաքին հարաբերությունների պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում կայացած Եվրամիության արտգործնախարարների հանդիպումից հետո հայտարարել է, որ մինչև այս տարվա մարտ ամիս սահմանված պատժամիջոցների գործողության ժամկետը երկարաձգվել է ևս վեց ամսով:​

«Դրանով մենք ցույց ենք տալիս, որ Եվրամիությունը պատրաստ է ավելի խիստ քայլերի դիմել», – հավելել է Մոգերինին:​

Որոշմանը կողմ են արտահայտվել Եվրամիության անդամ բոլոր 28 երկրները, այդ թվում` Հունաստանը, որը նախօրեին դեմ էր արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG