Մատչելիության հղումներ

Փոստանջյանը Գյումրիի դեպքերի առնչությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել


Զարուհի Փոստանջյանը «Ազատության» տաղավարում, արխիվ
Զարուհի Փոստանջյանը «Ազատության» տաղավարում, արխիվ

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին:

Հաղորդման մեջ Փոստանջյանը նշում է, որ Գյումրիում տեղի ունեցած սպանդի և դրան հաջորդող իրադարձությունների առնչությամբ քրեական գործ պետք է հարուցվի Հայաստանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, մասնավորապես ապօրինի կերպով զենք փոխադրելու փաստի առթիվ, Վալերի Պերմյակովին ապօրինի ձերբակալելու, տեղափոխելու և 102-րդ ռազմաբազայում պահելու վերաբերյալ Հայաստանի քրեական օրենսգրքի արդարադատության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործություններ նախատեսող համապատասխան հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների, Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ներկայացուցիչների և 102-րդ ռազմաբազայի ղեկավարության թույլ տրված ապօրինությունների փաստի առթիվ, ինչպես նաև՝ Վալերի Պերմյակովի կողմից կատարված պետական սահմանն ապօրինի հատելու փաստի առթիվ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG