Մատչելիության հղումներ

logo-print

Մեկնարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի նիստը


Լուսանկարը՝ նախագահականի

Լուսանկարը՝ նախագահականի

Այսօր Կառավարության ընդունելությունների տանը սկսվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստը, որը վարում է հանձնաժողովի նախագահ, նախագահ Սերժ Սարգսյանը:

Կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, պետական հանձնաժողովի անդամներից բացի, նիստին ներկա են տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչներ, փորձագետներ, Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչներ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի առաջնորդներ:

Սերժ Սարգսյանը տեղեկացրել է, որ այս օրերին կայացել են տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչների հանդիպումները միջոցառումների գլխավոր համակարգողի և պետական հանձնաժողովի այլ անդամների հետ, որոնց ընթացքում քննարկվել են աշխարհի տարբեր երկրներում ընթացող նախապատրաստական աշխատանքները:

Նախագահը նաև նշել է, որ հանձնախմբի ներկայացուցիչները շարունակելու են իրենց աշխատանքը նաև վաղը` քննարկելու ապրիլի 22-24-ի ծրագրերի համադրումն ու անելիքները:

Սերժ Սարգսյանն իր խոսքում նաև անդրադարձել է մինչ այժմ պետական հանձնաժողովի կատարած աշխատանքներին և առաջիկա ծրագրերին. - «Հանձնաժողովի անդամներն ըստ այդմ կքննարկեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի քաղաքական համատեքստը և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման հարցը, ոգեկոչման միջոցառումների, Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման իրավական պահանջների թղթածրարի մշակման աշխատանքների մասին հարցերը: Նիստի ընթացքում տեղի կունենա նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցի կայքէջի շնորհանդեսը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG