Մատչելիության հղումներ

Երևանի ոստիկանապետը զրուցեց ցուցարարների հետ


Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը զրուցում է ցուցարարների հետ, 29-ը հունվարի, 2015թ.

Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը զրուցում է ցուցարարների հետ, 29-ը հունվարի, 2015թ.

Քիչ առաջ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն ու փոխոստիկանպետ Վալերի Օսիպյանն առանձնազրույց ունեցան ակցիան «ղեկավարող» երկու մասնակիցների հետ, որից հետո վերջիններս դիմեցին ցուցարարներին խնդրանքով՝ ակցիան անցկացնել խաղաղ պայմաններում։

Այս պահին Աշոտ Կարապետյանը, փոխոստիկանապետներ Վալերի Օսիպյանն ու Սամվել Հովհաննիսյանը նախագահականի մայթից հետևում են դիմացի մայթին կանգնած ցուցարարներին ու ոստիկանների աշխատանքին։

Հիշեցնենք, որ ցույցը մեկնարկել է առավոտյան՝ Կառավարության շենքի մոտից, այստեղ պատասխան չստանալով՝ ցուցարարները շարժվեցին նախագահական։ Նրանք պահանջում են կասեցնել «Շրջանառության հարկի մասին» օրենքի կիրառումը։

Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG