Մատչելիության հղումներ

Բանակի օրվան նվիրված միջոցառում Հալեպում


Երեկ Հայոց բանակի 23-րդ տարեդարձի կապակցությամբ Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունում կազմակերպվել է ընդունելություն:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ միջոցառման ընթացքում շնորհավորական խոսքով ներկաներին է դիմել Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը: Նա շեշտել է Հայոց բանակի անգնահատելի դերը Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի անվտանգության, սահմանների պաշտպանության, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության ու կայունության ապահովման գործում:

Ընդունելության ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրեր են հանձնվել մի խումբ հալեպահայերի: Նորընծա քաղաքացիները վստահեցրել են, որ բարձր պատվով և պատասխանատվության մեծ զգացումով կկրեն այդ նշանակալի և հիշարժան օրը ստացած անձնագրերը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG