Մատչելիության հղումներ

logo-print

ԼՂ ՊԲ-ն հերքում է հայկական ԶՈւ անօդաչու թռչող սարքի խոցման լուրը


Հայկական Զինված ուժերին պատկանող անօդաչու թռչող սարք, արխիվ

Հայկական Զինված ուժերին պատկանող անօդաչու թռչող սարք, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակից «Ազատության» հետ զրույցում հերքեցին Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հայկական Զինված ուժերի անօդաչու թռչող սարքի խոցման մասին:

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, իր հերթին, Ֆեյսբուքում գրել է․ - «Հասկանալի է, որ նման պարտություններից հետո, ադրբեջանական քարոզչության համար ցանկալի է հնարավորինս մեծ ձեռքբերումներ ներկայացնել, սակայն սուտն էլ պիտի սահման ունենա, խելքին մոտիկ լինի: Ես չեմ զարմանա, որ վաղը իրենք հայկական ատոմային սուզանավ օդում խոցեն, կամ ասենք միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ կենդանի բռնեն»:

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը, տեղական լրատվամիջոցների վկայությամբ, հայտարարել էր, թե այսօր ժամը 14-ի սահմաններում շփման գծի Աղդամի հատվածում ադրբեջանական զինված ուժերի դիրքերի վրա հայկական Զինված ուժերին պատկանող անօդաչու թռչող սարք է խոցվել:

Հովհաննես Մովսիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG