Մատչելիության հղումներ

Երևանում բացվեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտը


Լուսանկարը՝ նախագահականի

Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացմանը:

Մինչ թանգարանի բացումը, Սերժ Սարգսյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամների և հյուրերի հետ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, ծաղիկներ դրել Վարդապետի շիրիմին:

Նախագահը թանգարանում շրջայց կատարելուց ու տարբեր սրահներում ներկայացված ցուցադրություններին ծանոթացելուց հետո գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում՝ նշելով, որ Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտի բացումը կարևոր իրադարձություն է Հայաստանի ու հայ ժողովրդի համար, և որ այն հայ ժողովրդի միասնության և վերածննդի խորհրդանիշն է:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, նորաբաց թանգարանի համերգային դահլիճում բացման կապակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG