Մատչելիության հղումներ

Դեր Զորում Սիրիայի բանակի հայ զինվոր է զոհվել


Հակոբ Սապա, լուսանկարը՝ «Գանձասար» թերթի

Հակոբ Սապա, լուսանկարը՝ «Գանձասար» թերթի

Սիրիայում երկրի բանակի հայ զինվոր է զոհվել։ Սիրիայի հայկական «Գանձասար» թերթի լրագրող Զարմիկ Պողիկյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց այս լուրը և նշեց, որ զինծառայող Հակոբ Սապան սպանվել է Դեր Զորում ծավալված բախումների ընթացքում։

Սապան 21 տարեկան էր։

Ըստ նույն աղբյուրի՝ օրերս զինյալ ահաբեկիչները երկու անգամ հրթիռակոծել են նաև Հալեպի Թիլել թաղամասն ու այնտեղ գտնվող Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդարանը։ Հայկական կողմից զոհեր չկան, սակայն եկեղեցին ավերվել է և չի գործում։ Թաղամասը նյութական մեծ վնաս է կրել։ Ավերվել են բազմաթիվ բնակարաններ ու խանութներ։

Ռուզան Գիշյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG