Մատչելիության հղումներ

logo-print

Ցուցարարները պտույտ են կատարում Հանրապետության հրապարակով


Ցուցարարները Կառավարության մոտից շարժվում են դեպի նախագահական, 29-ը հունվարի, 2015թ.

Ցուցարարները Կառավարության մոտից շարժվում են դեպի նախագահական, 29-ը հունվարի, 2015թ.

Քիչ առաջ Կառավարության շենքի մոտ հավաքված ՓՄՁ ներկայացուցիչների հետ հանդիպեց Կառավարության նամակների ընդունման և հանձնման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը։ Նա ասաց, որ դեռ երեք օր առաջ ցուցարարները հնարավորություն ունեին վարչապետի հետ քննարկելու հարցը, իսկ այսօր աշխատանքային խիստ գրաֆիկի պատճառով վարչապետը չի կարող հանդիպել ցուցարարներին։

Ցուցարարները նախ որոշեցին թևանցուկ, խաղաղ երթով շարժվել դեպի նախագահական, ապա որոշեցին սահմանափակվել Հանրապետության հրապարակում պտույտ կատարելով։

Ակցիայի մասնակիցները նաև հայտարարեցին, որ իրենց են միանում ցուցարարներ մարզերից, ոմանք՝ սեփական մեքենաներով, ոմանք՝ ավտոբուսներով։ Արտակ Խաչատրյան փոխանցմամբ՝ Գյումրիից Երևան եկող ավտոբուսը պետավտոտեսուչները ճանապարհից հետ են ուղարկել, ցուցարարներն էլ խոստացել են նույն ակցիան կազմակերպել Գյումրիում։

Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG