Մատչելիության հղումներ

Սահմանին՝ հրադադարի խախտումներ, հերթական դիվերսիայի փորձը


Հայկական բանակի զինծառայողը հսկում է Ադրբեջանի հետ սահմանը, արխիվ
Հայկական բանակի զինծառայողը հսկում է Ադրբեջանի հետ սահմանը, արխիվ

Անցած գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը հայ - ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ: Հայաստանի Զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները համարժեք գործողությունների են դիմել արձանագրված նպատակային խախտումների դեպքում:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հունվարի 29-ին ժամը 00:30-ի սահմաններում հակառակորդը հերթական դիվերսիոն գործողությունների փորձն է ձեռնարկել Տավուշի մարզում: Ոսկեպար - Կիրանց հատվածում ադրբեջանական դիվերսիոն խումբը կրակահերթեր է արձակել Daewoo մակնիշի քաղաքացիական մեքենայի ուղղությամբ: Մեքենայում գտնվող երեք անձինք հակառակորդի կրակահերթերից չեն տուժել:

Հայկական կողմի ձեռնարկած գործողությունների արդյունքում հետախուզական-դիվերսիոն խմբի անդամները հետ են շպրտվել:

Հայաստանի Զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG