Մատչելիության հղումներ

Ադրբեջանում հետապնդումների հարցը քննարկվել է ԵԽԽՎ հանձնաժողովում


Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկս

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկս

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսը ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնաժողովում ներկայացրել է Ադրբեջանում լրագրողների և իրավապաշտպանների, քաղաքացիական ակտիվությամբ հայտնի մարդկանց նկատմամբ շարունակվող հետապնդումների իրավիճակը:

Նիլս Մույժնիեկսը ասել է, որ չի կարող իր խոսքը չսկսել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովայի բանտարկության անդրադարձով: Հանձնակատարը հիշեցրել է, որ անցյալ տարի դեկտեմբերին «Ազատության թղթակիցը ձերբակալվել էր ադրբեջանական օդանավակայանում, ավելի ուշ՝ կալանավորվել: Նա նաև պատմել է, որ երբ հոկտեմբերին գնացել էր Բաքու, անձամբ է տեսել, թե ինչ վիճակում են հայտնվել իր գործընկերներն Ադրբեջանում:

Նիլս Մույժնիեկսը հիշեցրել է, որ դեռ մի քանի տարի առաջ ինքը նշել էր, որ Ադրբեջանում հասարակական կազմակերպությունների վերաբերյալ օրենքը խոչընդոտում է մարդու իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ գործունեությանը:

Ըստ հանձնակատարի, Ադրբեջանում չկա որևէ կազմակերպություն, որը կարող է համակարգված պաշտպանել լրագրողներին ոտնձգություններից:

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը նաև վերահաստատել է իր հետևողականությունը՝ Ադրբեջանում հետապնդումների ենթարկվողների հարցերով զբաղվելու գործում:

Ավելի վաղ, Նիլս Մույժնիեկսը հայտարարել էր, որ Ադրբեջանը պատմության մեջ կմնա որպես պետություն, որը47 անդամ ունեցող Եվրոպայի խորհրդի նախագահության ժամանակահատվածում աննախադեպ հետապնդում է իրականացրել իրավապաշտպանների նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG