Մատչելիության հղումներ

Դավիթ Բաբայան. Դիլհամ Ասկերովի փոխանցման հարցը քննարկման ենթակա չէ


Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայան, արխիվ

Պաշտոնական Ստեփանակերտի համար ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովի փոխանցման հարցը քննարկման ենթակա չէ, այսօր «Ազատության»-ն ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ արձագանքելով Ռուսաստանի արտգործնախարարի վերջին հայտարարությանը:

Հիշեցնենք, ասուլիսի ժամանակ ադրբեջանցի լրագրողը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովից հետաքրքվել էր Ասկերովի ճակատագրով՝ հայտարարելով, թե նա Ռուսաստանի քաղաքացի է, և ինչո՞ւ Ռուսաստանը որևէ հայտարարություն չի անում իր քաղաքացուն ազատ արձակելու վերաբերյալ։ Ի պատասխան, Լավրովն ասել էր, թե նրան հայկական կողմն է ձերբակալել, այդ իսկ պատճառով հարցը կքննարկեն հայկական կողմի հետ։

«Այստեղ որևէ լուրջ խնդիր չկա, և այդ հարցը քննարկման ենթակա չէ», - ասաց Բաբայանը։

Ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերով Ստեփանակերտի դատարանի դահլիճում, 27-ը հոկտեմբերի, 2014թ.

Ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերով Ստեփանակերտի դատարանի դահլիճում, 27-ը հոկտեմբերի, 2014թ.

Դիլհամ Ասկերովը ձերբակալվեց անցած տարվա հուլիսին։ Անցած տարվա դեկտեմբերի 29-ին Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն Ասկերովին դատապարտեց ցմահ ազատազրկման՝ առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը հատելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար։

Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG