Մատչելիության հղումներ

Մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ, նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով` ծառայության ընթացքում ցուցաբերած մարտական բարձր պատրաստվածության և ակնառու ձեռքբերումների համար մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով:

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, պարգևատրման հանդիսավոր արարողությունից հետո Սերժ Սարգսյանը շնորհավորել է զինծառայողներին և ազատամարտիկներին տոնի ու պետական բարձր պարգևների արժանանալու կապակցությամբ։

«Այսօր պարգևներ ենք հանձնում, ցավոք, նաև հետմահու: Փա՛ռք նրանց հիշատակին: Կարծում եմ՝ որևէ մեկը չի կասկածում, որ մեր բոլոր ընկած տղաների համար մենք պատասխան ենք ապահովելու: Հայոց բանակի օրը մենք կրկին ու կրկին բարձրաձայնում ենք զինված ուժերի իրականացրած առաքելության կարևորության մասին, դրա նշանակության և բարդության մասին: Բայց նաև խոսում ենք մեր զինվորականների անձնվիրության ու հերոսականության մասին», - ասել է նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG