Մատչելիության հղումներ

ԼՂ ԱԳ նախարարը նամակ է հղել ուրուգվայցի պաշտոնակցին


Ուրուգվայի ԱԳ նախարար Լուիս Ալմագրոն Երևանում ասուլիսի ժամանակ, 4-ը մայիսի, 2012թ․

Ուրուգվայի ԱԳ նախարար Լուիս Ալմագրոն Երևանում ասուլիսի ժամանակ, 4-ը մայիսի, 2012թ․

Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը երեկ նամակ է հղել Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Լեոնարդո Ալմագրո Լեմեսին՝ շնորհակալություն հայտնելով գործընկերոջը Ղարաբաղի ժողովրդի ապագայի վերաբերյալ արտահայտած վճռական դիրքորոշման համար։

Հունվարի 4-ին Լուիս Լեոնարդո Ալմագրո Լեմեսը Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ընդգծել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

Հիշեցնենք՝ 2012 թվականի մայիսին էլ Լուիս Ալմագրոն Երևանում էր հայտարարել, որ Ուրուգվայը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը տեսնում է ազգերի ինքնորոշման ֆունդամենտալ սկզբունքի կիրառման մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG